Հոգևորականությունը, կուսակրոնությունն ու սեքսը
Advertisement 1000 x 90

Հոգևորականությունը, կուսակրոնությունն ու սեքսը

Կուսակրոնությունը (celibacy) կամավոր ճգնակյացության պրակտիկա է, որը ընդունված վաղ քրիստոնեական համակարգում կուսակրոն քահանաների և եկեղեցու այլ սպասավորների կողմից: Սակայն կաթոլիկ եկեղեցու կանոնակարգով  այն համապարտադիր չէր մինչև 1139 թ.:

Այժմ կաթոլիկ քահանաները մինչև ձեռնադրվելը պարտավորվում են կուսակրոնության երդում տալ: Նրանց արգելվում է ցուցաբերել սեռական ազատության որևէ արտահայտում:

Կուսակրոնության շուրջ հարցադրումները սկսեցին հասունանալ հասարակական գիտակցության մեջ, երբ ավելի ու ավելի հաճախ սկսեցին հաղորդվել տեղեկություններ՝ հոգևորականների սեքսուալ շահագործումների և  դրանց քողարկման մասին:

Չնայած, որ կաթոլիկ եկեղեցին պրոպագանդում է այն միֆը, որ եպիսկոպոսներն ու քահանաները կուսակրոն են` այնուամենայնիվ այս պնդումը չի հիմնվում իրական փաստերի վրա: Ժամանակակից ուսումնասիրությունները տարբեր մեթոդներով չափում են կուսակրոնության պահպանման մակարդակը: Դեռևս որևէ հետազոտող չի ապացուցել, որ կաթոլիկ եկեղեցու հոգևորականների գոնե 50%-ը որևէ ժամանակահատվածում փաստացի կարողացել է պահպանել կուսակրոնությունը: 2004թ. Ջոն Ջեյի հաշվետվության համաձայն` 1960-1984թ․ ձեռնադրված քահանաների 6.5%-ը մեղադրվել են անչափահասների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու մեջ։ Կուսակրոն համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում, որը դուրս է գալիս նեղ շրջանակից ու դառնում հասարակական խնդիր:

Պարտադրված կուսակրոնությունը կարող է դեր ունենալ որոշ եկեղեցականներին` անչափահասներին սեքսուալ զուգընկերջ դերում օգատագործելու մեջ:

Փաստերը ցույց են տալիս, որ եկեղեցականներից շատերը, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել դեռահասների հետ իրենք էլ ժամանակին նույն կերպ շահագործվել են իրենց ավագ քահանաների կամ վերադաս հոգևորականների կողմից: Այս տեսակի կապերը հաճախ են հանդիպում հոգևոր վարժարաններում, որտեղ միայնակ կամ փոխադարձ մաստուրբացիան դիտարկվում է որպես «անմեղ» կարգազանցություն:

Այնուամենայնիվ հոգևոր համակարգի տարբեր մակարդակներում երկակի կյանքը ընդունելի է, քանի դեռ իրավական խնդիրների և հասարակության ներսում սկանդալների պատճառ չի հանդիսանում:

Անխոս, կուսակրոն հոգևոր համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում նաև մեր հասարակությունում։ Արդեն ժամանակն է այս համակարգը զինել նոր գաղափարախոսությամբ և թույլատրվել եպիսկոպոսներին ամուսնանալ ու սերունդ ունենալ։ Այլապես կուսակրոնի երդմնազանցությունը և հասարակության շրջանում նրա նկատմամբ անվստահությունը կշարունակվի․․․

urolog.am