Երևանյան Ծարավ Աղբյուր 32 շենքի պուրակի շուրջ վեճը մոտ է հանգուցալուծմանը: Մոտ 12 տարի առաջ պուրակի սեփականատերը, բնակիչների խոսքով, կացինը ձեռքին եկել և ուզում էր ծառերի տեղում ատամնաբուժարան կառուցել: Բնակիչները վրդովված են, իսկ քաղաքապետարանը կարծես գտել է գեղեցիկ պուրակը պահպանելու ու սեփականատիրոջը չվնասելու՝ բոլոր կողմերին ընդունելի լուծում:






