«Այս տարի ծնունդիս փախել էի բոլորից՝ ընկճված ու անհեռանկար, երբ վերադարձա, տեսա տանն ինձ սպասում է այս Բացառիկ գորգը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այս տարի ծնունդիս փախել էի բոլորից՝ ընկճված ու անհեռանկար, երբ վերադարձա, տեսա տանն ինձ սպասում է այս Բացառիկ գորգը»

Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս լուսանկարն է տեղադրել՝ գրելով. «Սա ուղղակի գորգ չէ, այլ ԹՌՉՈՂ։))) Անկախության Գորգն է։)))

…Այս տարի ծնունդիս փախել էի բոլորից՝ ընկճված ու անհեռանկար։ Երբ վերադարձա, տեսա տանն ինձ սպասում է այս Բացառիկ գորգը՝ բոլոր առումներով։ Megerian Carpet Armenia ի ու իմ սիրելի երեք ընկերների նվերն էր. Անկախ Հայաստանում գործված, իր տեսակի մեջ բացառիկ, աշխարհում դեռևս թվով 3- րդ Գորգը։) Հուսահատությունս ի չիք դարձավ։

14364794_10209616238778587_5010360680781942778_n

Հիմա գորգին իմ Սիրելի Բուկինիստ գրական-մշակութային ակումբ Bookinist / Բուկինիստ գրախանութի նվերներ- գրքերն են, որոնք ստացա հենց այսօր՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ տոնի նախօրեին.ուսանողներիս ինստիտուտում դասավանդում էի, մտավ Ani Has Ghazaryan ու բերեց մի տուն գիրք՝ առնվազն ևս մի 25 տարվա երջանկություն։))) Խաչիկ Վարդանյանին՝ Բուկինիստի տնօրենին, ի՞նչ նվեր անեմ, որ գոնե մի քիչ հավասարազոր լինի իմ այս ՊԱՐԳԵՎԻՆ։))Երեկվա Ամենամեծ նվերը Կյանք ու կռիվ / The Line – ֆիլմն էր՝ ռեժ. Mher Mkrtchyan-ից ու տաղանդավորագույն երիտասարդ դերասաններից, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ սերնդի նոր խոսքն էր։ Այսօր առավոտյան որոշ նախարարների փոփոխությունն էլ քաղաքական յուրօրինակ մի նվեր էր՝ մանավանդ Տոնին ընդառաջ։))))

Իսկ սեպտեմբերի 21- ին, Վայելելու եմ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ յուրաքանչյուր հնչյուն՝ Մաեստրո Sergey Smbatyanղեկավարությամբ։ Կարճ ասած, Հայաստանի Անկախ սերնդի տոնն է վաղը, էն սերնդի որ ԱՐԴԵՆ ՈՐԱԿ Է ստեղծում, որ սիրում է ու տարածում դասական երաժշտություն, ջազ կամ ռոք, ով չի վախենում հայտնել կարծիքը, ով պայքարում է իր իրավունքի կամ արդարության համար,ով արդեն հավակնում է լուրջ ֆիլմարտադրության կամ դերասանական նոր դպրոցի ստեղծման, ով ունի գինեգործության նոր մշակույթ, ում մտքում աղոթքն է ու ԳՐԱԲԱՐՈՎ ՊԱՏԱՐԱԳԸ, ով խորապես հասկանում է Բարեգործության գինը, ով ԿԱՐԴՈՒՄ Է ԱԳԱՀՈՐԵՆ Գորգիս վրայի գրքերը, որոնք ուսանողներս ձեռքից ձեռք էին տանում այսօր՝ ապացուցելով որ ԿԱՐԴԱՑՈՂ ու ՍՏԵՂԾՈՂ սերունդն հենց իրենք են։))) Անկախության Անկախ սերունդը, որ ամեն ինչից ԱՆԿԱԽ ԱՊՐՈՒՄ Է ԻՐ ԵՐԿՐՈՒՄ։ Անկախության տոնի նախօրեին հասկացա որ Երկրիս 25 ամյակին հուզվում եմ, նույնքան որքան կհուզվեի երեխայիս ծննդյան առթիվ,,, ու որ ուրախանալու համար հենց մենակ մեր՝ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ Ապրելու փաստն արդեն ամենամեծ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է։))))
Երկար էր, բայց շատ ազնիվ, անկախ ամեն ինչից։))))»։