Քաղաքագետ Գագիկ համբարյանի գրառումը:
Ադրբեջանում թափ են առնում սկանդալներն Արցախյան պատերազմին մասնակցածների և ֆինանսական հաստատությունների միջև… Մի քանի օր առաջ ադրբեջանական Para ֆինանսական հաստատությունը դատի էր տվել անցյալ տարի ապրիլյան կարճատև պատերազմում հայերի կողմից ոչնչացված ասկյար Խալիգ Ազիզադեին՝ պահանջելով նրա ընտանիքից մարել զոհվածի պարտքերը…
Այս հարցը շատ արագ լուծում ստացած Մեհրիբան Ալիևայի միջամտության շնորհիվ… Իսկ այսօր արդեն Bank of Baku-ն է դատի տվել Արցախյան պատերազմի մասնակից Սիմուզար Աղաքիշիևային,ով ունի 4 անչափահաս երեխա և շահիդի կին է…
Այս մասին ազերիական ԶԼՄ-ներին ասել է ևս մեկ վետերան՝գնդապետ-լեյտենանտ Աբուզեր Աբիլովը, միևնույն ժամանակ բողոքելով, որ սրանք եզակի դեպքեր չեն և Արցախյան պատերզամում մասնակցած բազմաթիվ զինվորականներ, այդ թվում նաև շահիդների ընտանիքները խնդիրներ են ունենում բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ…