«Հյուր սերվիս» ընկերությունը հիմնադրման 15-րդ տարեդարձը նշեց «Ջոս» ռեստորանա համալիրում: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ընկերության բոլոր աշխատակիցները և շուրջ 80 հրավիրված գործընկերներ: Բացի Հայաստանյան գործընկեր կազմակերպություններից հատուկ այս առիթով Հայաստան էին ժամանել հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիբանանից և Վրաստանից:
Միջոցառման գեղարվեստական մասն ամբողջությամբ կազմակերպվել էր «Հյուր սերվիս» ընկերության ջանքերով: Միջոցառմանը հրաշալի պարային համարներով ելույթ ունեցան ռուսական շոու բալետի ամենահայտնի խմբերից մեկը՝ «Богема шоу балет»-ը, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մանգասարյանը, ճանաչված և սիրված երգիչներ Արսեն Գրիգորյանը, Արփին և Արտավազդ Մելքոնյանը, իսկ երեկոյի վերջում 1-ժամանոց խելահեղ դիսկոտեկն ապահովեցին ռուսական «Love Time» խմբի գեղեցկուհիները՝ բոլոր մասնակիցներին տեղափոխելով 80-90-ականներ: Երեկոն վարում էր հայտնի շոումեն Գրիշա Աղախանյանը, ով իր գեղեցիկ խոսքով և անմիջական հումորով ավելի քան 4 ժամ հրաշալի մթնոլորտ ապահովեց:
Միջոցառման ընթացքում «Հյուր սերվիս» ընկերությունը ներկայացրեց վերջերս իրականացված մի հետաքրքիր նախաձեռնություն. Սկանդինավյան երկրներում հրատարակվող ամենահայտնի պարբերականներից մեկը, նպատակ ունենալով իր հերթական համարն ամբողջությամբ նվիրել Հայաստանին, դիմել էր «Հյուր սերվիս» ընկերությանը՝ խնդրելով պատրաստել ամսագրի այդ համարը: Այդ նախաձեռնությունն իրականություն դարձավ «Հյուր սերվիսի» ջանքերով և շուտով կհասնի 4 միլիոն ընթերցողների Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում: Top 16 reasons to visit Armenia ամսագրում բացի Հայաստանի մասին հակիրճ տեղեկություններից, ներկայացված են այն գլխավոր պատճառները, թե ինչու պետք է այցելել Հայաստան, որոնք հավաքվել են ընկերության գործունեության 15 տարիների ընթացքում զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա: «Հյուր սերվիսը» Հայաստանի ներգնա տուրիզմի առաջատար օպերատորներից է, ինչպես նաև ամենաճանաչված և բարձրակարգ քեյթրինգ ծառայություն մատուցող ընկերություններից մեկը: Այն ունի շուրջ 100 աշխատող, տարեկան սպասարկում է ավելի քան 100.000 զբոսաշրջիկների և հանդիսանում է խոշոր հարկ վճարող կազմակերպություն:
Երեկոյի ընթացքում գեղեցիկ անակնկալ նվերները հաջորդում էին մեկը մյուսին. 5-օրյա խմբային էքսկուրսիաների մասնակցություն, 150.000 դրամ արժողությամբ քեյթրինգ ծառայություն, օդապարիկով թռիչք Գառնու տաճարից Գեղարդավանք, 5-օրյա հանգստյան ուղեգիր Ծաղկաձորի Գոլդեն Փելես Ռեզորթ և ՍՊԱ հյուրանոցում և իհարկե գլխավոր նվեր-անակնկալը՝ 5 օրյա ուղևորություն 2 անձի համար դեպի Դուբայ՝ ներառյալ գիշերակաց և նախաճաշ Hilton Dubai Jumeirah Resort հյուրանոցում. ավիատոմսեր, երկկողմանի տրանսֆեր և վիզաներ: Միջոցառման ամենագեղեցիկ անակնկալներից էր 15-հարկանի հսկա տորթը՝ հրավառությամբ և իհարկե, «Հյուր սերվիս» ընկերությանը նվիրված երգով:
Ամբողջությամբ՝ kamoblog.tv