New Style-ը ներկայացնում է անսովոր և օգտակար սարքեր, որոնք զգալի թեթևացնում են կանանց առօրյան:
Խելացղի Kerastase Hair Coach սանրը դարձել է նորագույն տեխնոլոգիաների CES-2017 ցուսահանդեսի նորույթներից: L’Oreal և Withings ընկերությունները միանալով իրար, կարողացել են սովորական վարսահարդար սանրը հագեցնել միկրոֆոնով, ուժեղացուցիչով, աքսելերոմետրով, հիրոսկոպով, ներմուծված wi-fi մոդուլներ և bluetooth: Բավական է փափուկ ատամիկները դիպչեն մազերին, երբ այդ բոլոր տվիչները սկսում են ֆիքսել մազերի վիճակը: Միկրոֆոնը վերլուծում է ձայները, որոնք սանրելիս արձակում են մազերը և կարող է ասել, թե որքան են չոր կամ փխրուն ձեր մազերը: Ամբողջ ինֆորմացիան անլար տվիչներով փոխանցվում է օգտատիրոջ սմարթֆոնին, ուր խելացի ծրագիրը դուրս է բերում մազերի մասին ողջ ինֆորմացիան, համապատասխան խորհուրդներով: Սանրը վաճառքի դուրս կգա 2017-ի կեսերին:
newstyle-mag.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը