
Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնահրկիզված քաղաքացուհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն և այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Ամբողջությամբ՝ shamshyan.com