Երևանում հրդեհ է բռնկվել Հին Էրիվան պանդոկում. այրվել է 7-րդ հարկի բացօթյա սրճարանը: Այս մասին տեղեկացրանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:
Այրվել են Հին Էրիվան պանդոկի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, գույքը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը և երկու հեռուստացույց»,- նշում են նախարարությունից: