Թայվանցիների ընտանիքն ապշեցնում է իր երիտասարդ տեսքով. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թայվանցիների ընտանիքն ապշեցնում է իր երիտասարդ տեսքով. tert.am

Օրերս համացանցում ակտիվ քննարկվում էր Թայվանի 41-ամյա բնակչուհի Լյուր Հսյուի արտաքինը, որին առաջին հայացքից կարելի է շփոթել 16-17 տարեկան աղջկա հետ: Համացանցի բազմաթիվ օգտատերեր կարծիք հայտնեցին, որ կինը նման շլացնող տեսք ունի էսթետիկ ներարկումների ու պլաստիկ վիրահատությունների շնորհիվ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ի պատասխան հնչող մեղադրանքների՝ Լյուրը հրապարակել է ընտանիքի մյուս անդամների լուսանկարները, որպեսզի ցույց տա, որ իր մայրն ու 2 քույրերը ևս չափազանց երիտասարդ տեսք ունեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ կնոջ 40 և 36-ամյա քույրերն արտաքնապես չեն տարբերվում դեռահասներից, մինչդեռ 63-ամյա մորը կարելի է հեշտությամբ շփոթել 30 տարեկան գրավիչ կնոջ հետ:

Քույրերը պատմել են, որ երիտասարդության ու գեղեցկության ոչ մի գաղտնիք չունեն, և այդ ամենը գեներով են ժառանգել մորից: Նրանք նաև հավելել են, որ օրական 3 անգամ սնվում են, հիմնականում ուտում են միրգ-բանջարեղեն, խմում շատ ջուր:

Աղբյուրը մանրամասնում է, որ 4 կանայք իրենց երիտասարդ ու թարմ տեսքի շնորհիվ թայվանական լրատվամիջոցների կողմից կնքվել են որպես «սառած տարիքով ընտանիք»:

Լուսանկարի ձախ մասում 41-ամյա Լյուր Հսյուն է, մեջտեղում՝ 63-ամյա մայրը, նրա կողքին՝ 36-ամյա քույրը

 41, 40 և 36 տարեկան քույրերը

41-ամյա Լյուր Հսյուն

Նրա 40-ամյա քույրը

tert.am



Նման նյութեր