Իրազեկում. մինչև 35 տարեկան արական սեռի զինապարտ քաղաքացիներին
Advertisement 1000 x 90

Իրազեկում. մինչև 35 տարեկան արական սեռի զինապարտ քաղաքացիներին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե քաղաքացին ունի հին նմուշի անձնագիր, երկրից դուրս գալու համար անձնագրում պետք է առկա լինի օտարերկրյա պետությունում վավերականության նշում (ընդունված է անվանել կլոր կնիք կամ վիզա): Այն դեպքում, երբ քաղաքացին չի հասցրել դիմել նշված գործողության համար անուշադրության կամ ոչ աշխատանքային օրվա պատճառով, սահմանային բոլոր անցակետերում գործում է նշված ծառայությունը:

Այդ դեպքում անհրաժեշտ է իմանալ

1. Մինչև 35 տարեկան արական սեռի զինապարտ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ,

2. Զինապարտ քաղաքացիների զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում գործողությունը կկատարվի մինչև նշված ժամկետը,

3. Եթե զինապարտին նշված է վերազննման անցնելու պարտականություն մինչև 27 տարեկանը և մինչև 35 տարեկանը՝ առաջին խմբի պահեստազորի սպաների դեպքում, սակայն նրանք չեն ներկայացել վերազնման, վավերականության նշում կատարելու գործողությունը կմերժվի:

ԲԻՈՄԵՏՐԻԿ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»: