
ՀՀ ՊԲ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 2014թ. մարտական հենակետում վիրավորում ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի քրոջ նամակը՝ ուղղված ՀՀ ՊՆ-ին:
«Բարև Ձեզ պրն. Հովհաննիսյան։ Ես 2014թ. մարտական հենակետում աջ արմնկային հոդի վիրավորում ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի քույրն եմ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր ՌԴ-ում` Սանկտ-Պետերբուրգում Աշոտին վիրահատել են։ Վիրահատությունը անցել է առանց խնդիրների։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ՊՆ-ին, որ մեզ չթողեցին կյանքի քմահաճույքին։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է համբերատար լինեն և ամեն բան կլինի լավ»։