Վանաձորի բոլոր մուտքերին երեկ երեկոյան ոստիկանության զինված խմբեր են տեղակայվել, որին մասնակցել են ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները: Ոստիկանության «պոստերն» այսօր առավոտյան Լոռիում հանվել են:
Մեզ հասած տեղեկություններով՝ կարգախմբերի տեղադրման հրահանգը եղել է ոստիկանության «վերևներից»: Ի դեպ, տեղեկություններ կան, որ ուժեղացված ծառայությունը ավտոհետախուզման հետ է կապված եղել:
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց նաև, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ուժեղացված ծառայություն է իրականացնում ճանապարհային ոստիկանությունը: ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Ահարոնյանն ասաց. «Կոնկրետ դեպքով կոնկրետ գործողություն է իրականացվել»: Այլ մանրամասներ պարոն Ահարոնյանը չհայտնեց:
Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 10-ին «պոստերը» հանվել են Լոռիում: