Ուզում են եվրոփաթաթեն մեր վզին…
Advertisement 1000 x 90

Ուզում են եվրոփաթաթեն մեր վզին…

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է նշանակում կանանց իրավունքների պաշտպանություն, և այդ «իրավունքերի» հիմքի վրա ստեղծվող տարբեր հկ-ներն ու օրենքները, որ ուզում են եվրոփաթաթեն մեր վզին: Կինը մարդ չի՞, մարդու իրավունքների պաշտպանությունից կինը չի օգտվո՞ւմ, թե՞ օրենքները որ գրված են մարդու իրավունքների պաշտպանության կանանց չեն վերաբերում: Այսինքն՝ իբրև թե կանանց իրավունքները պաշտպանողները իրականում հենց նվաստացնում են կանանց նրանց մարդկանց շարքից դուրս դասելով:

Կամ՝ ի՞նչ է նշանակում ընտանեկան բռնություն, էդ բռնությունը տանը, թե դուրսը կնոջդ կամ թե հարևանիդ նկատմամբ տարբե՞ր է: Կա օրենք, որով, ասենք, արգելվում է մարդու նկատմամբ բռնություն կիրառելը, այնտեղ գրված չէ՞, որ կանանց նկատմամբ թույլատրվում է կամ տանդ մեջ կարող ես մորթել, սպանել, ծեծել, խեղդել և այլն: Կարիք կա՞ նոր առանձին նվաստացնող օրենքների ընդունում, ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշի հանդեպ բռնանա, կին, թե տղամարդ և մարդու իրավունքները մարդկության համար է ոչ թե կոնկրետ սեռի, կարծում եմ բոլոր այդ հկ-ների և առաջարկվող օրենքների նպատակը մեկ այլ և հենց իրենց ներկայացրած պաշտպանությանը հակառակ միտումներ ունի…»: