iPhone-ը իսկական հեղափոխություն էր սմարթֆոնների շուկայում ու այն օգնեց, որպեսզի Apple-ն աշխարհում դառնա ամենաթանկարժեք բրենդը:
Հայտնի է, որ Apple ընկերության համահիմնադիր ու նախկին ղեկավար Սթիվ Ջոբսն iPhone-ի առաջին մոդելը ներկայացրել է 2007թ. հունվարի 9-ին, ինչից 6 ամիս անց՝ հունիսի 29-ին, նմուշը հայտնվեց վաճառքում:
Ընկերությունը արդեն ունի է iPhone-ի 15 մոդել, իսկ 2007 թ.-ից մինչև այսօր աշխարհում վաճառել է ավելի քան 1 մլրդ սմարթֆոն:
Ի դեպ՝ iPhone-ի առաջին 1 մլն խմբաքանակը վաճառելու համար ընկերությունից պահանջվել է 3 ամիս:
Ժամանակի հետ iPhone-ի մոդելները դարձել են ավելի փոքր ու նեղ, ավելի բարակ և իհարկե տեխնոլոգիապես ավելի կատարելագործված:
Այսօր iPhone-ն աշխարհում ամենապահանջված հեռախոսն է համարվում. յուրաքանչյուր րոպե աշխարհում վաճառվում է 395 iPhone: