Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, բանակում չի ծառայել ալերգիա ունենալու պատճառով. tert.am
Advertisement 1000 x 90

Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, բանակում չի ծառայել ալերգիա ունենալու պատճառով. tert.am

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, Tert.am-ին հայտնեց, որ ինքը բանակում չի ծառայել՝ ալերգիա ունենալու պատճառով:

«Դեռևս 99 թվականից պարբերաբար ալերգիայի հետ կապված բուժումներ եմ ստացել, այդ ալերգիկ վիճակը ինձ մոտ երբեք չի անցնում: Այսինքն՝ բուժական հաստատությունում գտնվելու անհրաժեշտություն է եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ալերգիայի դեպքում ազատվո՞ւմ են ծառայությունից, նա ասաց, կարծում է, թե խրոնիկ ալերգիա ունենալու դեպքում ազատվում են:

Նշենք, որ factor.am-ը մեկ ամիս առաջ գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակ և խնդրելով տեղեկացնել, թե նրանցից ով և որտեղ է պարտադիր զինվորական ծառայություն անցել։ ՊՆ պատասխանում նշվել է, որ չծառայածների թվում է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը: