Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Սյունէներգոշին» ՍՊԸ-ի գործարանի բակում հայտնաբերվել է 78-ամյա տղամարդու դի. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Սյունէներգոշին» ՍՊԸ-ի գործարանի բակում հայտնաբերվել է 78-ամյա տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող «Սյունէներգոշին» ՍՊԸ-ի տարածքում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը։

Ժամանել են նաև Ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 78-ամյա Ռուբեն Առաքելյանն էր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վերջինս վրաերթի է ենթարկվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Մարտին Եսայանի կողմից վարած КамАз 5410 մակնիշի 726 ՏՍ 43 համարանիշի ավտոմեքենայով։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանը և Հուսիկ Կարապետյանը։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Քննիչի որշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական։ Այս պահին ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետ Արթուր Մելիքյանը քննիչների հետ դեպքի վայրի զննություն են կատարում և մահացածի հագուստների վրա հայտնաբերել են КамАз մակնիշի ավտոմեքենայի անվադողերի հետքեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջությամբ՝ shamshyan.com