Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն

Հայաստանում ՄԹ դեսպանության Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական խոսքեր է հղել Մեծ Բրիտանիայի Թագուհի  Էլիզաբեթ II-ի ծննդյան կապակցությամբ:

Ի պատասխան Բրիտանական դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ այդ առթիվ ուղարկած տեսահաղորդագրության և շնորհավորանքների համար:

Դեսպանությունից նշել են նաև. որ անչափ ուրախ են միջոցառման ընթացքում հյուրընկալել Հենրիխի մորը՝ տիկին Մարինա Թաշչյանին: