2017 թվականի սեպտեմբերին Samsung-ը կներկայացնի իր ամենաթանկ սմարթֆոնը: Այս սմարթֆոնի ներկայացումը տեղի կունենա այն ժամանակ, երբ կտեսնենք նոր iPhone-ը:
Galaxy Note 8-ը կվաճառվի 999 եվրոյով: Ենթադրվում է, որ Ամերիկայում հեռախոսը կվաճառվի 900 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Galaxy S8-ի գինը սկսվում է 799 եվրոյից:
Note-ի բարձր գինը կարելի է բացատրել մեծ էկրանով՝ 6,3 դույմ: Բացի այդ, ըստ շշուկների՝ սմարթֆոնը կունենա կրկնակի տեսախցիկ:
Գադջետը կունենա 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և կաշխատի այն պրոցեսորներով, ինչ S8-ը:
Samsung-ը շարունակում է զարգացնել իր բրենդն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ անցած տարի: Հիշեցնենք, որ ընկերության թողարկած Note 7-ը դադարեց արտադրվել այն բանից հետո, երբ արձանագրվեցին սմարթֆոնի պայթյունների մի քանի դեպքեր: Այս դեպքը մեծ ազդեցություն ունեցավ ընկերության համբավի վրա:
Սիրարփի Աղաբաբյան