Symantec ընկերությունը գտել է արագ և արդյունավետ միջոց համացանցում արագորեն տարածվող նոր վիրուսով չվարակվելու համար:
Վիրուսային նոր գրոհը շաբաթվա ամենաքննարկվող երևույթներից էր: Վիրուսից հիմնականում տուժեց Ուկրաինան, սակայն այն արագորեն տարածվում է նաև ամբողջ աշխարհով: Վիրուսի տարածման արդյունքում խաթարվել էր մի շարք բանկերի, տրանսպորտային ընկերությունների, պետական հաստատությունների և ձեռնարկությունների աշխատանքը:
Petya.A. այսպես է կոչվում նոր վիրուսը: Ամենից ցավալին այն է, որ մինչ օրս շատ քիչ են ենթադրությունները, թե որ աղբյուրից է թափանցում վիրուսը: Աղբյուրներից մեկն ասում է, որ վիրուսով վարակվում են միայն այն համակարգիչները, որտեղ տեղադրված է Windows-ի հին տարբերակը՝ առանց թարմացումների: Մյուս աղբյուրները նշում են, որ վարակվել կարող են Windows-ով աշխատող բոլոր համակարգիչները՝ առանց բացառության;
Symantec ընկերությունը գտել է մի լայֆաք, որը թույլ կտա չվարակվել այս վիրուսով: Ընկերությունում նշում են, որ, փաստորեն, այս վիրուսին հաղթելը բավականին հեշտ է: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ պարզապես պետք է ծրագրային թղթապանակում ստեղծել Petya.A անվամբ հատուկ ֆայլ: Վիրուսի բեռնման դեպքում այն չի տեղադրվի համակարգչում, քանի որ կմտածի, թե ֆայլն արդեն իսկ տեղադրված է:
Ստեղծեք դատարկ փաստաթուղթ «Блокнот» ծրագրում, որը կա բոլոր համակարգիչներում: Տվեք այդ ֆայլին perfc կամ perfc.dll անունները: Գտեք այդ փաստաթուղթը C:\windows\perfc հասցեով: Դարձրեք փաստաթուղթը հասանելի միայն ընթերցելու համար:
Այս հեշտ միջոցի շնորհիվ կարող եք ազատվել նոր վիրուսով վարակվելու վտանգից:
Սիրարփի Աղաբաբյան