Facebook-յան օգտատեր Sam Mat-ի հրապարակումը.
Այստեղ եղել էի մոտ երկու տարի առաջ, այն ժամանակ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է , որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը (Արփա չայ): Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որ չեն մտածում իրենց երեխաների ապագայի մասին: Սա մի օր վերադառնալու է իրենց սեղաններին սննդի տեսքով: Այս ամենի մեղավորներից են նրանք, ովքեր վերահսկելու են այս ամենը և չեն կատարում իրենց պարտականությունները: Պատկերացնո՞ւմ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ: Ու սա միայն այն հատվածն է որը, մնացել է գետակի երեսին: Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը, մտածելն անգամ վախենալու է: