ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն` հետևյալ մասնագիտություններով.
1. «Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում»
1041.01.5 Որակավորումը` տեխնիկ-կարգավար, առկա ուսուցմամբ, անվճար (7) և վճարովի (15) տեղ: Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս:
2. «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում» 1041.02.5
Որակավորումը` կարգավար-օդային տրանսպորտի երթևեկության կառավարում, առկա ուսուցմամբ, անվճար (3) և վճարովի (5) տեղ: Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս:
3. «Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում»
0716.06.5 Որակավորումը` ավիատեխնիկ, անվճար (5) և վճարովի (10) տեղ:
Ուսման տևողությունը 3 տարի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, բոլոր դիմորդները պետք է ունենան միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն:
Դիմորդը հանձնաժողովին անձամբ ներկայացնում է. – դիմում, – կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը, – 6 լուսանկար (3X4), – անձնագիրը և պատճենը, – սոցիալական քարտի պատճենը, – կցագրման վկայականի պատճենը կամ զինվորական գրքույկի պատճենը, – արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը` յուրաքանչյուր օր՝ ժամը 9 00 – 18 00 -ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն իրականացվելու է օգոստոսի 28-ին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով, /060/37-35-47, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում` 31-89, 35-63 կամ այցելել՝ ք. Երևան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ: