Ողջ աշխարհում ընդունված և տարածված էսթետիկ բուժումն ու խնամքը մեզ մոտ էլ կարծես դարձել է հաճելի պարտավորվածություն թե աղջիկների, և թե տղաների համար: Պրոցեդուրաներ բարձրակարգ և փորձառու մասնագետների կողմից, գերժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, սպասարկման հասանելի ու հարմարավետ պայմաններով` ահա այն առավելությունը, որը ներկայացնում է ProDerm մազահեռացման, մաշկի և մարմնի խնամքի կենտրոնը:
Կենտրոնը գտնվում է Աբովյան 5/1 հասցեում, որպեսզի ավելի հեշտ գտնեք այն, ասեմ այսպես. պարզապես Տիկնիկային թատրոնի բակում: ProDerm-ը գործում է ամեն օր, բացի կիրակի օրերինց՝ առավոտյան 11.00-ից մինչ 19.00-ն: Առաջարկում եմ միանալ կենտրոնի ֆեյսբուքյան էջին, և գրանցել հեռախոսահամարները:
Facebook/ProDermArmenia 010/091-548490
ProDerm գերմանական սարքավորումերով մազահեռացումն այսօր համարվում է ամենաէֆեկտիվ և անվտանգ եղանակներից մեկը անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու հարցում: Այն քայքայում է մազը ֆոլիկուլով, իսկ հզոր սառեցման համակարգի և կրկնակի էներգիայի շնորհիվ մազահեռացումն կատարվում է անցավ և արդյունավետ: Բարձր որակավորում ստացած մասնագետի և ամենաարդյունավետ տեխ. սարքավորման շնորհիվ Դուք կարող եք բավական կարճ ժամկետներում ազատվել անցանկալի մազերից մարմնի և դեմքի ցանկացած հատվածում: Ի դեպ, նախքան բուն պրոցեդուրային անցնելը, բժիշկ-կոսմետոլոգը ուսումնասիրում է դեմքի կամ մարմնի մաշկը, մազի որակը, իսկ հետո արդեն համապատասխան մեթոդով նշանակում բուժում:
ProDerm-ն առաջարկում է կոսմետոլոգիական բոլոր ծառայությունները` մանրէազերծման կատարյալ համակարգով. մաշկի մաքրում, հարթեցում (դերմոբրազիա), երիտասարդ և հասուն տարիքային մաշկի խնամք, պրոբլեմատիկ մաշկի մաքրում, փիլինգ, պլազմոլիֆթինգ, մեզոթերապիա, բիորևիտալիզացիա և այլն: Նշեմ, որ ProDerm-ում առաջին խորհրդատվությունն անվճար է:
Առանձնացված այս սրահում իրականացվում է սպա-մատնահարդարում, ոտքերի ներաճած եղունգների մշակում և բուժում, բժշկական սպա-պեդիկյուր:
Ինչպես նշում է անձնակազմը, այցելելով ProDerm մաշկի և մարմնի խնամքի կենտրոն` կունենաք մշտապես առողջ և թարմ մաշկ:
Առօրյա հոգսերից մի քանի ժամով կտրվելու լավագույն միջոցն, իհարկե, ՍՊԱ մերսումն ն է: ProDerm-ի այս սրահն առաջարկում է սպա պրոցեդուրաներ` պարանոցի, գլխի չոր և եթերայուղային մերսումներ, մարմնի դասական և հանգստացնող մերսումներ, ամբողջ մարմնի սկրաբային մաքրում, շոկոլադե պարուրումներ, մեղրով և եթերային յուղերով relax մերսումներ, ինչպես նաև բուժական, հակացելյուլիտային, մագնիտային տարաներով մերսումներ: