Ապագա iPhone 8-ը, որի շնորհանդեսը սպասվում է այս տարվա աշնանը, կարող է ամբողջությամբ զրկվել Touch ID-ից, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Դրա փոխարեն սարքը հագեցած կլինի դեմքերը տարբերակելու 3D-գործառույթով:
Պարբերականը նաև նշում է, որ ապագա նորույթը կարող է ստանալ ProMotion նորացված էկրան, ինչպես նաև հատուկ Apple Neural Engine չիպ:
Հաղորդվում է նաև, որ նոր գործառույթը կարող է փոխարինել Touch ID-ին բոլոր առումներով, այդ թվում՝ ապաարգելափակման ու վճարումների ավտորիզացման իրականացման համար:
Համաձայն արտահոսքի՝ ֆլագմանը կներկայացվի գույների ավելի քիչ թվով, քան նախորդները: