Սյունե Սևադայի հրապարակումը:
«Պաթոսիկ ջան, բալես, դուրս արի սեղանի տակից և բացատրիր զիս, թե ոնց են մեր քոմենթահայ մերձավորները ամեն դետալ գլոբալացնում։
Թարմ դեպք. ինչ-որ դերասանի, խմած երթևեկելիս, բռնել են ոստիկանության աշխատակիցները։
Մի մորաքույր մեկնաբանել ա՝ նման հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն զբաղվեք երկիրը թալանողներով։ Էլի հարց չկա, զբաղվենք, բայց չի՞ կարելի դերասանին քաղմաս տանելով ու թալանչիների հարցերը լուծելով միաժամանակ զբաղվել։
Չէ՞ որ ինֆորմացիան տարբեր հարթություններ, մակարդակներ, տեսակներ ունի։ Քարդաշյանի հետույքը կարդում է տվյալ լսարանը, կոռուպցիայի մասին՝ հաջորդը, սպորտային թեմաները՝ երրորդն ու էսպես շարունակ։ Այսինքն, խմած դերասանը «գռփող, ստոր կառավարությանը» լուսաբանելուն ու հիմնախնդիրները վեր բարձրացնելուն չի խանգարում։ Շատ ավելի անազնիվ ա, երբ դուք, սիրելի մորաքույրեր ու քեռիներ, ակնդետ հետևում եք հենց էդ անօգտակար ու թեթև ինֆորմացիոն հոսքերին, բայց փորձում եք գլոբալ տեքստերով արդարացնել ձեզ։
Ինչ խոսք, ես էլ կարող էի սա չգրել ու սրա փոխարեն «կերան ժողովրդին,հերիք ա»-ոտ բաներ աղաղակել։ Բայց հո աղաղակելով չի։ Հետո էլ, շոգ ա։ Գնա, Պաթոսիկ ջան, մտի սեղանի տակ»։
Լուսանկարը՝ Սյունե Սևադայի Facebook-յան էջից