Երևի այդ գրողի վրա շոգն է ազդել. Գուրգեն Դաբաղյան
Advertisement 1000 x 90

Երևի այդ գրողի վրա շոգն է ազդել. Գուրգեն Դաբաղյան

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե արտագաղթում է երկրից: Համացանցում հայտնվել են նրա՝ արտասահմանում արված լուսանկարները, և տեղեկություն է տարածվել, թե նա հեռացել է Հայաստանից: Ֆեյսբուքի իր էջում երգիչը խոսել է այդ մասին:

«Ժողովու՛րդ ջան, մի քանի ժամ է՝ բոլոր ծանոթներս, ընկերներս գրում ու զանգում են, այս ինֆորմացիայի ճիշտ կամ սուտ լինելու մասին հարցնում: Տարբեր կայքեր գրել են՝ իբր Հայաստանից գնացել եմ ու էլ չեմ գալու))) Ասեմ, որ սա սուտ տեղեկատվություն է ու աբսուրդ: Երևի շոգն է ազդել սա գրողի վրա»: