Հայտնի է Մաքսիմկա լճում 7 հայերի մահվան պատճառը
Advertisement 1000 x 90

Հայտնի է Մաքսիմկա լճում 7 հայերի մահվան պատճառը

Նավակը շրջվել է գերծանրաբեռնվածության պատճառով, որի հետևանքով ուղևորները մահացել են հուլիսի 2-ին ՌԴ Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության ներկայացուցիչ Իվան Կոլկովը:
«Նավակի տարողունակությունը հինգ մարդ էր: Նավում եղել է ինը մարդ, նրանցից վեցը՝ երեխա: Այսինքն՝ չորս մարդով ավել է եղել, քան թույլատրվում էր: Լճի խորությունը եղել է 2,5 մետր: Մահացել է 7 մարդ, որից չորսը երեխաներ են եղել», – ասել է Կոլկովը:

hayeli.am