Արշակ Զաքարյանի Facebook-յան գրառումը.
«Հիշողության կորստով տառապողների համար… Այս նկարները կօգնեն վերականգնելու հիշողությունը որոշ օգտատերերի մոտ, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ: Նկարներում Մարտունիում 2016 տվականի Ապրիլի երկուսին զոհված 12 ամյա Վաղինակ Գրիգորյանն է և նրա վիրավոր եղբայրն ու ընկերը: Երեխաները առավոտյան 8-ի սահմաններում քայլելով գնում էին դպրոց ուր հենց դպրոցի մուտքի մոտ խոցվեցին Ադրբեջանական զինուժի կողմից արձակված հրթիռից: Ավելորդ եմ համարում հիշեցնել նաև բոլոր այն երեխաներին 18-20 տարեկան որ սպանվեցին և խոշտանգվեցին այդ օրերին, հավելենք բոլոր նրանց ում սպնել են մինչ Ապրիլը և Ապրիլից հետո: Ադրբեջանական զինուժը շարունակում է իր մարդասպան գործունեությունը, և այսուհետ ևս նրանց բոլոր կրակակետերը ոչնչացվելու են Հայկական զինուժի կողմից կլինեն դրանք տեղադրված գյուղերի, թե քաղաքների մեջ: Ոչ մեկին դուր չի գալիս երբ երեխաներ են զոհվում, բայց այդ զոհերի համար միակ և եզակի մեղավորը հենց ադրբեջանական զինված ուժերն են ովքեր իրենց ավագ եղբայրներին հատուկ մարտավարությամբ դարեր շարունակ թաքնվել են սեփական ժողովրդի հետևում հույս ունենալով, որ քրիստոնյաները չեն կրակի քաղաքացիական օբյեկտների և մարդկանց ուղղությամբ»: