«Կորեայի ձոր աղբ, շին աղբ, ցանկացած աղբ տանող մեքենաները խնդիրներ են ունենալու կոնկրետ մեր հետ». Հայոց Ազգային Գվարդիա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կորեայի ձոր աղբ, շին աղբ, ցանկացած աղբ տանող մեքենաները խնդիրներ են ունենալու կոնկրետ մեր հետ». Հայոց Ազգային Գվարդիա

Արշակ Զաքարյանը Facebook-ում գրել է.

«Կորեայի ձոր»՝ աղբ, շին. աղբ… Ցանկացած աղբ տանող մեքենաները խնդիրներ են ունենալու կոնկրետ մեզ հետ՝ Հայոց Ազգային Գվարդիա… երկու տարի շարունակ այս հարցը բարձրացնում ենք, անօրինական հսկայական աղբանոց Երևանի սրտում, Հրազդանի կիրճում, և կարծես թե իշխանությունները անզոր են:

Տվյալ ավտոմեքենայի վարորդը պատերազմում ոտքերը կորցրած նախկին ազատամարտիկ էր: Թեկուզ ՀՀ հերոսի մեդալ լիներ կրծքին, դա նրան իրավունք չի տալիս մեր երկիրը, մայրաքաղաքը աղբանոցի վերածել իր 5000 դրամի համար:

Շին. աղբը, որ պարունակում է մեծ քանակությամբ թունավոր նյութեր, քաղցկեղ է առաջացնում: Անօրինական աղբանոցները անձրևաջրերի, գետերի և այլ ջրային ռեսուրսներին խառնում են այդ նյութերը և պատճառ դառնում քաղցկեղի տարածման համար: Վարորդն ընդունեց իր սխալը և հետ դարձավ, չեմ կարծում նա կգնա և վճարելով սահմանված գումարը աղբը կթափի որտել որ թույլատրված է, համենայն դեպս զգուշացնում ենք բոլոր օրինախախտներին, որ կոնկրետ այս վայրում սկսելու ենք հսկել և արգելել: Ասֆալտն էլ ամեն տարի քանդում են հենց այս գերբեռնված բեռնատարները, որոնց մուտքը լրիվ պետք է արգելվի այս ճանապարհին»:



Նման նյութեր