Երբ որ ընձի կըսեին աղջիկ, ես կխեղդվեի, կկծկվեի: Մանկուց ես մարդկանց նայելուց չէի ուզե պատկերացնել իրանց սեռը: Ես կարայի տղուն ասեի` դու տղա՞ ես, թե՞ աղջիկ: Սաղ զարմացած նայում էին` ո՞նց կարա էդպիսի հարց տա: Ես չէի ուզե ինչ-որ մարդու վնաս տալ իմ դիմելաձևով:
Մարզիչս ընձի կըսեր շորիկ հագիր, կըսեի` դու քեզի շորիկով կպատկերացնի՞ս, երբ որ դու շորիկ հագնես, ունքերդ պոկես, ես է կենեմ:
17 տարեկան էի: Աղջկա հետ փաթթվելու համար մարզիչս ընձի ծեծեց: Ըդորից հետո ընձի հա երդում ուտել կուտար, որ ես աղջկա հետ չեմ: Ես ինքնապաշտպանական ռեակցիայով ստիպված սուտ երդումներ կուտեի, որ ընձի փրկեի: Ինքը կըսեր` տեսեք, ստախոս է, րոպեն մեկ սուտ երդումներ կուտե: Ես սուտը չէի սիրե, բայց ստիպված էի պաշտպանվելու համար ստել, որտև ես գիտեի, որ ճիշտը ընձի կրնա սպանե:
Մե պահ էկավ, երբ որ կհասկնայի` հեչ մարդ ընձի պալյուբոմի չի ընդունե, ես չեմ կրնա անձնական կյանք ունենալ, ես ըսպես վարի կերթամ, ես կուզեի վերացնեի ընձի, ես կուզեի պռոստը մեռնեի: Ինձի չէի կրնա պատկերացնե, որ ես էնքան ուժեղ եմ, որ էս ամեն ընչի դեմը կպայքարեմ, կհաղթեմ, ես կունենամ իմ ընտանիքս, ես երջանիկ կեղնիմ:
Ինձի կթվար էնքան ըդպես իրանց ըսած ձևով կապրիմ` մի օրըմ կհոգնիմ, ու որոշել էի էդ ժամանակ ինքնասպան էղնեի, փրկվեի: Հետո ուժ գտա, որ էդ ինքնասպանությամբ ես հեչ բան չեմ լուծե:
Ավելի ճիշտ է ես իմ ապրելովս, իմ երջանիկ էղնելովս իրանց ապացուցեմ, որ ես ըսպես կամ ու ձեզնից ուժեղ եմ, որովհետև ես իմ կյանքս կապրիմ` չխորտակելով ձեր կյանքերը, իսկ դուք` ձեր կյանքը թողած, իմ կյանքս կապրիք ու կուզեք իմ կյանքս խորտակեք:
2012թ. DIY փաբի պայթյունից և բազմազանության երթի վրա հարձակումից հետո ԼԳԲՏ համայնքի մասին քննարկումները մեծ թափ ստացան և շարունակվում են մինչև այսօր: ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված քննադատական ու ագրեսիվ խոսակցությունները շաղախեց ԼԳԲՏ մարդկանց դեմքերը, արգելափակեց հնարավորությունը հասկանալու, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց թշնամի են համարում ու որոնց նկատմամբ ծայրաստիճան ատելությամբ են լցված:
«Լսիր ինձ» ֆիլմի շրջանակներում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչ համաձայնեցին տեսախցիկի առջև խոսել իրենց մասին: Պատմելով իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման, ընտանիքի հետ հարաբերությունների մասին: Հայ ԼԳԲՏ անձանց մասին պատմող «Լսիր ինձ» “Listen to me” ֆիլմը կցուցադրվի Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 13-ին ժամը 14։00 Հենրիկ Մալյանի անվան թատրոնում։