Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի խորհրդականը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն օգտագործում է իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարք: Ադրբեջանի ԶՈւ-ում ԱԹՍ-ի առկայության մասին սա առաջին պաշտոնական հայտարարությունն էր:
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը բրիտանական հեղինակավոր Jane’s ռազմական հանդեսի հետ հարցազրույցում անդրադարձել էր երկրի ռազմարդյունաբերության աշխատանքին, փոխանցում է ռուսաստանյան ЦАМТО կենտրոնի կայքը:
Խոսելով ԱԹՍ-ներից՝ Մամեդովը նշել էր, որ իսրայելական մյուս ԱԹՍ-ների հետ օգտագործվում է նաև Heron ԱԹՍ-ն: Ադրբեջանի կողմից Heron սարքերի ձեռքբերման մասին նախկինում եղել են միայն չհաստատված տեղեկություններ:
Ենթադրաբար հենց Heron ԱԹՍ-ի այս տարվա հունիսի 7-ին երևացել էր նաև Ադրբեջանի ՊՆ տարածած լուսանկարներից մեկում: