Հերքել, որ բանակում ընդհանրապես կոռուպցիա չկա, ոչ մեկը չի կարող. Արծրուն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Հերքել, որ բանակում ընդհանրապես կոռուպցիա չկա, ոչ մեկը չի կարող. Արծրուն Հովհաննիսյան

Հերքել, որ բանակում ընդհանրապես կոռուպցիա չկա, ոչ մեկը չի կարող, «Ազատության» եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վերջին ասուլիսի ժամանակ ասաց՝ վստահեցնել, որ իդեալական վիճակ կունենանք, հնարավոր չէ, բայց պետք է վստահեցնել, որ ամեն ինչ կանենք՝ նման դրսևորումները բացահայտվեն ու պատժվեն», – նշեց նա։

Խոսելով հայկական բանակի մարտավարությունից՝ ՊՆ խոսնակն ասաց, թե արվելու են այնպիսի քայլեր, որոնք նվազագույնի կհասցնեն կորուստները, ծախսերը։

«Դա քիչ ուժերով, քիչ միջոցներով, կարճ ժամանակահատվածում դիպուկ հարվածներ հասցնելն է՝ դրանք կլինեն հրետանային, թե այլ, դա բացահայտել պետք չէ», – ասաց նա։

ՊՆ խոսնակը վստահեցրեց, որ երբեք չի լինի շաբլոնային, մշտական գործողություններ։  Հարցին՝ առաջիկայում սպասվում է լարվածության աճ՝ Ա. Հովհաննիսյան ասաց, թե չի կարող ասել, բայց չի էլ կարող բացառել։

aysor.am