Կառավարությունը եկամուտների «ամբիցիոզ» աճ է նախատեսում
Advertisement 1000 x 90

Կառավարությունը եկամուտների «ամբիցիոզ» աճ է նախատեսում

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստի ընթացքում հավանություն է տվել 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին։ Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել ՀՀ ֆիանանսների նախարար Վարդան Արամյանը՝ կանգ առնելով 4 հիմնական սկզբունքների վրա, որի շրջանակներում կառուցվել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

«Մենք սեփական եկամուտների բավականին ամբիցիոզ աճ ենք նախատեսում, մենք շատ կոշտ, հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում՝ տնտեսված միջոցներն ուղղելով դեպի տնտեսական աճ։ Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք դնում հարկեր /ՀՆԱ հարաբերակցության, մեր արտաքին պարտքի կայունության, դիֆիցիտի վերաբերյալ։ Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

b4b.am