Ողբերգական ավտովթար Երևանում. Nissan-ը հայտնվել է ապառաժ քարերի վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Երևանում. Nissan-ը հայտնվել է ապառաժ քարերի վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 88 SR 788 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել այն և մոտ 10 մետր հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը և Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հակոբ Պողոսյանի գլխավորությամբ՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենա, որն էլ նրանց տեղափոխել է հիվանդանոց:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարան կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ, Հարությունյանի կողմից հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մադու մահ/ հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամբողջությամբ՝ shamshyan.com