Մելանյա Թրամփը փորձել է ընդհատել Պուտին-Թրամփ հանդիպումը
Advertisement 1000 x 90

Մելանյա Թրամփը փորձել է ընդհատել Պուտին-Թրամփ հանդիպումը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան հրապարակումը:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, փորձել է ընդհատել Համբուրգում G-20 շրջանակներում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը, որը բավական երկար է տևել նախատեսվածից…

Թիլերսոնը հայտնել է, որ սկզբից ինքն է նախագահին մի քանի անգամ զգուշացրել, որ հանդիպումը երկարել է և շատ մարդիկ են սպասում դրա ավարտին՝ հանդիպման սենյակի դուռը բացել փակելով… Սակայն դա չի օգնել և որոշում է կայացվել հանդիպումն ընդհատելու համար սենյակ ուղարկել «ծանր հրետանում»՝ Մելանյային… Սակայն դա էլ չի օգնել… Թիլերսոնը դժգոհել է, որ նույնիսկ Մելանյայի գործին խառնվելուց հետո հանդիպումը երկարել է ևս մեկ ժամով… ԱՄՆ պետքարտուղարը հումորով ասել է. «Նա չկարողացավ կատարել իր վրա դրված պարտականությունը…»

Հուսանք, որ այս սպասված և նախատեսվածից ավել տևած հանդիպումը, որը նույնիսկ չի կարողացել ընդհատել գեղեցկուհի Մելանյան շուտով կտա իր արդյունքները և միջազգային հարաբերություններում լարվածությունը մի փոքր կթուլանա…



Նման նյութեր