Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն։ Սա ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն, ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն»,- նշում են Արցախի ՊՆ-ից:
Միաժամանակ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք կորուստներ չունենք, և ամեն ինչ հստակ հայտնվել է: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա»: