ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի վիզան հանելու լուրերի մասին
Advertisement 1000 x 90

ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի վիզան հանելու լուրերի մասին

Համացանցում լուրեր են տարածվել, թե իբր Հայաստանի քաղաքացիները մոտ ապագայում ԱՄՆ-ն կայցելելն առանց մուտքի թույլտվության արտոնագրի:

Օգտատերերը հղում էին անում newsdaily-tv.com կայքի հրապարակմանը,որտեղ նաև նշվում է, թե ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն այս մասին խոսել է ԱՄՆ նախագահի հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այս առիթով հանդես է եկել պարզաբանմամբ;

«ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա: Վիզա ստանալու մասին տեղեկությունների համար տես՝ ais.usvisa-info.com »,- նշված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:

asekose.am



Նման նյութեր