Գլենդելում հայեր են ձերբակալվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գլենդելում հայեր են ձերբակալվել

Գլենդելում 81-ամյա Մարտիրոս Հարությունյանին մահացու վրաերթի գործով մեղադրվում են հայազգի մայրն ու դուստրը։ Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, ըստ քննիչների վարկածի՝ 67-ամյա Գոհար Դավթյանը եղել է «Toyota Camry» մակնիշի մեքենայի ղեկին, երբ այն հարվածել է փողոցը թույլատրելի մասով անցնող Մարտիրոս Հարությունյանին։

Նա գլխի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Պատահարից հետո քննիչները զննել են դեպքի վայրը՝ ապացույցներ, տեսախցիկներ և վկաներ հայտնաբերելու համար, ինչի արդյունքում Դավթյանը հայտնվել է նրանց ուշադրության տիրությում։

Նրա ավտոմեքենան, որ բախման արդյունքում վնասվել էր, առգրավվել էր՝ դատական փորձաքննության ենթարկելու համար։ Դավթյանը, սակայն, ոստիկաններին պատմել է, որ հետիոտնի մասնակցությամբ վթարի մասնակից չի եղել։

Քննիչները պարզել են, որ պատահարից երկու օր անց Դաթյանի դուստրը՝ 42-ամյա Ալինա Դավթյանը, ապահովագրական հայց է ներկայացրել՝ հայտարարելով, որ մեքենան վնասվել է մայրուղու վրա տեղի ունեցած բախման արդյունքում։ Նրանց ներկայացրածը չի համապատասխանել տեսախցիկների զննության արդյունքում ի հայտ եկած պատկերին։ Պատահարից մոտ մեկ ամիս անց մայրն ու դուստրը ձերբակալվել են։ Ուրբաթ օրը Գոհար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու համար, որը առաջացրել է տուժողի մահը, իսկ նրա դուստրը մեղադրվում է ապահովագրական խարդախության և հանցակիցության համար։

tn-gnp-arrests-made-in-hit-and-run-20160513-002