Մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է Եհովայի վկաների համաժողով, որի ընթացքում քննարկվելու էր այն հարցը, որ Եհովայի վկաների վարչական մարմինները Լենինգրադից տեղափոխվեն Հայաստան և այստեղից սկսեն ղեկավարել ամբողջ ԱՊՀ տարածքով Եհովայի վկաների գործունեությունը, քանի որ ՌԴ-ն դատարանի միջոցով արգելել է Եհովայի վկաների գոյությունը Ռուսաստանում:
168.am-ն այս հարցի շուրջ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշման և քայլերի մասին փորձեց զրուցել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանի հետ։ Վերջինիս դիրքորոշումն այս հարցի շուրջ հետևյալն էր.
«Հարգելի՛ս, ես Եհովայի վկաներով չեմ զբաղվում և պարոն Ամարյանի ենթադրություններն էլ չեմ մեկնաբանում. դա ենթադրություն էր, որքան ինքը ներկայացրեց։ Ես որևէ մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ կարող տալ։ Ես Հայ եկեղեցու մամլո խոսնակն եմ, ոչ Եհովայի վկաների կազմակերպության»։
Ռոզա Հակոբյան