Կյանքի 52-րդ տարում վախճանվել է հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը։ Այդ մասին հայտնել է բլոգեր Իլյա Վառլամովը։ Մահը վրա է հասել գիշերվա ժամը մոտ 2-ին։ Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։ Այս մասին հղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Անտոն Նոսիկը մասնակցել է 2017թ. մարտի 19-21-ն անցկացված բլոգերների միջազգային ֆորումում, որին մասնկացել է աշխարհի 11 երկրի 30 բլոգեր։ Ֆորումում արծարծված գլխավոր թեմաներից մեկը վերաբերել է ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բելառուսից Ադրբեջան։ Նա Ադրբեջանի սև ցուցակում է հայտնվել 2011թ. ապրիլին, 2012թ. հոկտեմբերին և 2016 հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի իշխանություններին քաղաքականությունը քննադատելու համար։