«novostink.ru»-ն գրում է, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում: Վարորդը կանգնեցրել է ավտոբուսը, քանդել հետևի անիվները և պատճառաբանելով, որ անսարքություն կա, չի շարունակում ճանապարհը:
Ավտոբուսը գտնվում է Կրասնոդար քաղաքի մոտ: Ուղևորները, ովքեր լրատվամիջոցին և բոլոր լրագրողներին են ահազանգել, հայտնել են, որ ավտոբուսում կա հղի կին և երեխաներ: Որոշ ուղևորների գրանցման ժամկետները նույնպես լրացել են և կարող են խնդիրներ ստտեղվել սահմանահատման ժամանակ իրավապահների հետ:
Ավտոբուսի համարանիշներն են` 800 GG 10: Թեև տեղի հայ և ռուս ազգությամբ գործարարներն արդեն արձագանքել են, և հայտնել, որ ցանկանում են օգնել ուղևորներին, սակայն ահազանգը շարունակվում է տարածվել սոցցանցերում:
Նյութի աղբյուրը ` hraparak.am