Microsoft Research-ի լաբորատորիայի տնօրեն Քրիս Բիշոփն ասել է, որ կենսաբանությունը և համակարգչային տեխնոլոգիաները հիմնարար մակարդակում ունեն շատ խորը կապեր:
Microsoft-ը խոստացել է 10 տարվա ընթացքում «լուծել քաղցկեղի խնդիրը»՝ օգտագործելով համակարգչային գիտությունը՝ հիվանդ բջիջների կոդը «ջարդելու» համար: Այսպիսով հնարավոր կլինի վերածրագրավորել հիվանդ բջիջները՝ դարձնելով դրանք առողջ։
Այս պատմական փոփոխությունը կատարելու համար ընկերությունը հավաքել է «փոքր բանակ», որը բաղկացած է աշխարհի լավագույն կենսաբաններից, ծրագրավորողներից և ինժեներներից, ովքեր պայքարում են քաղցկեղի դեմ այնպես, ասես դա լինի համակարգչային համակարգում առաջացած խնդիր:
Այս ամառ Microsoft-ը բացեց այն լաբորատորիան, որտեղ տեղի են ունենալու գիտական հետազոտությունները:
«Կարծում եմ, սա շատ բնական երևույթ է Microsoft-ի համար, քանի որ համակարգչային գիտության մեջ մենք ունենք հսկայական փորձառություն»,- ասել է Microsoft Research-ի լաբորատորիայի տնօրեն Քրիս Բիշոփը:
«Սա նմանակում չէ, սա խորը մաթեմատիկական ինտուիցիա է: Կենսաբանությունը և համակարգչային տեխնոլոգիաները հիմնարար մակարդակում ունեն շատ խորը կապեր»:
168.am