SanDisk-ն ստեղծել է աշխարհում առաջին SD-քարտը՝ 1 տերաբայթ ծավալով
Advertisement 1000 x 90

SanDisk-ն ստեղծել է աշխարհում առաջին SD-քարտը՝ 1 տերաբայթ ծավալով

Միացյալ Նահանգների՝ էլեկտրոնային կրիչներ արտադրող SanDisk Corporation-ը ներկայացրել է աշխարհում առաջին SD-քարտը՝ 1 տերաբայթ ծավալով: Այս մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:

Extreme Pro քարտը ներկայացվել է Քյոլնի Photokina ցուցահանդեսում:

SanDisk-ը մեծացված ծավալի քարտ է մշակել գերբարձր լուծաչափով տեսագրությունների ժողովրդականության աճի պատճառով, որը շատ մեծ տարածություն է զբաղեցնում կոշտ սկավառակի վրա: Սպասվում է, որ նոր կուտակիչում կարելի կլինի պահել 4K ձեւաչափով մինչեւ 14 ժամ տեսագրություն:

Հավելենք, որ 1988 թվականին հիմնադրված SanDisk-ը 2015 թվականին 19 միլիարդ դոլարով ձեռք է բերել  մրցակից Western Digital Corp-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

168.am