ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:
Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան – Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: