Սմարթֆոնների ավելի քան 14 միլիոն օգտատեր ողջ աշխարհում ենթարկվել է CopyCat ցանցահենային վիրուսի հարձակմանը, հայտնել են ամերիկյան Check Point Software Technologies ընկերությունից, որը զբաղվում է IT-անվտանգությամբ:
Թափանցելով բջջային սարքի ծրագրային ապահովման մեջ՝ վիրուսն ընտրում է Android-ի ցանկացած կոնտակտ և նրան ուղարկում պատկերներ: Օգտատերը, որը բացում է հաղորդագրությունը, ավտոմատ կերպով բեռնում է հավելվածը:
Ընդ որում՝ հեռախոսի օգտատերը երկար ժամանակ չի տեսնում որևէ փոփոխություն սարքի աշխատանքում, իսկ հակավիրուսային ծրագրերը չեն կարողանում հաղթահարել սպառնալիքը:
CopyCat-ի ստեղծողները բավական մեծ եկամուտներ են ստանում վարակված հեռախոսներում գովազդից: Ներկայումս վնասաբեր ծրագրերի հեղինակները հարստացել են 1.5 միլիոն դոլարով:
Ամենաշատը ցանցահենային հարձակումներից տուժել են Հարավարևելյան Ասիայի բնակիչները:
Հայտնի է, որ 280 հազար ամերիկացի է զոհ դարձել CopyCat վիրուսին: