Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաևի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է: Պատճառը հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած երկու ամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է:
Facebook-ի ղեկավարությունը գնահատել է իրավիճակը, որպես օգտատիրոջ կողմից «հասարակական նորմի խախտում»: Արդյունքում Ֆաթուլլաևի ֆեսյբուքյան հաշիվն արգելափակվել է:
Ուշագրավ է, որ սադրիչ գործողություններից հետո հենց Haqqin.az-ը և նրա ղեկավարն էր սկսել մահացած ադրբեջանցիների լուսանկարների տարածումը՝ փորձելով մանիպուլյացիայի ենթարկել ադրբեջանական ու միջազգային հանրությանը: