Այս տարվա 6 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 1499 ճանապարհատրասպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վթարների հետևանքով զոհվել են 101 մարդ , ևս 2216-ը վիրավորվել:
Պատահարներից 54-ի դեպքում վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Ոչ սթափ վիճակում մեքենան վարած վարորդի մասնակցությամբ պատահարների հետևանքով զոհվել է 11 մարդ:
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի խոսքով` թեպետ վերջին 1,5 տարում ճՏՊ-ների թվի նվազում է գրանցվել,սակայն վերջին երեք շաբաթում վթարների թվի աճը մտահոգիչ է ճանապարհատրասպորտային ոստիկանությանը:
«Հունիսի 20-ից տեղի է ունեցել 233 ճանապարհատրասպորտային պատահար, որոնց հետեւանքով վիրավորվել են 331 և զոհվել 22 քաղաքացի: Մահվան 22 դեպքից 12-ի պատճառը եղել է արագությունը գերազանցումը, 3-ը՝ վարորդի անսթափության, 4-ը՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու հետեւանք»,- ասել է Կարապետյանը: