Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Facebook-յան գրառումը.
Տեղեկացա, որ մեր նոր թղթադրամները նախատեսվում է թողարկել հետևյալ մեծանուն դեմքերի պատկերներով:
1 000 դրամ` Պարույր Սևակ
2 000 դրամ` Տիգրան Պետրոսյան
5 000 դրամ` Վիլյամ Սարոյան
10 000 դրամ` Կոմիտաս
20 000 դրամ` Հովհաննես Այվազովսկի
50 000 դրամ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Անշուշտ թողարկելիք թղթադրամներին մեծանուն հայերին պատկերելը մի յուրօրինակ գնահատանքի ու հարգանքի մատուցումն է և ինչու չէ նաև` ճանապարհ այդ կերպ ավելի ևս ճանաչելի դարձնելու, սակայն գտնում եմ.
Ա. քանի որ թղթադրամը պետական արժեթուղթ է` նրա վրա առաջին հերթին պետք է պատկերված լինեն պետականության կերտման գործում առավել մեծ ավանդ ունեցող անձերը: Իհարկե ասածիս մեջ ոչ մի նորություն չկա. պետականակերտ անձեր (կայսրեր, թագավորներ, նախագահներ, առաջին քարտուղարներ և այլն) արդեն իսկ շատ երկրների թղթադրամներին կարելի է տեսնել և սա է գրագետ մոտեցումը, մնացած բոլոր դեպքերը (ճարտարապետական հուշարձան, մշակույթի որևէ ոլորտի գործիչ, մարզիկ, կրոնական որևէ ուղության գաղափարախոս-քարոզիչ և այլն) այս ոլորտի սիրողական մոտեցումներ են և ըստ այդմ անհանդուրժելի:
Բ. մեր պարագայում հայկական թղթադրամներին ճիշտ կլիներ տեսնել հայոց մեջ առավել հզոր պետականություն ստեղծած ու վարած դեմքերին: Թերևս դա կարելի էր անել յուրաքանչյուր հարստությունից (դինաստիա) մեկ ներկայացուցչի պատկերը թղթադրամին պատկերելով: Ասենք օրինակ Արտաշեսյաններից` Տիգրան Մեծին, Բագրատունիներից` Գագիգ Ա-ին, Կիլիկիայի հայոց թագավորությունից Լևոն Մեծագործին և իհարկե հայ պետականության ակունքում գտնվող Հայկ Նահապետին (բնականաբար 50.000-անոցի վրա):
Այս մոտեցմամբ մենք կարող ենք շեշտել, որ հայերս ևս գիտակցում ենք, թե ինչ ասել է պետականություն, գնահատում ու հպարտանում ենք նրանով, նրա ստեղծման ու պահպանման համար մաքառած պետական գործիչներով:
Ելնելով սրանից կոչ եմ անում` հեռու մնալ մեր պետական արժեթղթերին ոչ պետական գործիչների պատկերելու սիրողական մոտեցումներից և պետական արժեթղթերին պատկերել միմիայն հայազգի պետական հզոր գործիչների:
Գյությանս կցում եմ տարբեր պետությունների (գոյություն ունեցող կամ արդեն չունեցող) թղթադրամների նմուշներ (Ցարական Ռուսաստանի, Խորհրդային միության, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի թղթադրամներից), որոնցում պատկերված են միմիայն պետական գործիչներ, պետականաստեղծ անձեր:
Թանկագին ՀՀ Կենտրոնական Բանկ, 1991-ից ի վեր այս խնդրում երկու անգամ արդեն սխալվել ենք, եկեք գոնե երրորդ անգամ չկրկնենք նույն սխալը
Խորհրդային թղթադրամ պետության հիմնադիր` Լենինի պատկերով
Հնդկական թղթադրամ պետության հիմնադիր` Գանդիի պատկերով
Ամերիկյան թղթադրամ պետականաստեղծ նախագահներից մեկի պատկերով
Թուրքական թղթադրամ պետության հիմնադիր` Աթաթուրքի պատկերով