Ողբերգական դեպք Երևանում. 45-ամյա տղամարդը բարեկամներին ասել է, որ ինքնասպան է լինելու… shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք Երևանում. 45-ամյա տղամարդը բարեկամներին ասել է, որ ինքնասպան է լինելու… shamshyan.com

Որոշ ժամանակ անց նրա դին հայտնաբերվել է ծառից կախված

Երեկ Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 22:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող այգիներից մեկում ծառից տղամարդու դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ ծառից կախված մահացածը Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արմեն Բ.-ն էր:

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, և Արմեն Բ.-ն մինչև ինքնասպանություն գործելը այդ մասին տեղեկացրել է հարազատներին, և որոշ ժաանակ անց նրա դին կախված վիճակում հայտնաբերվել է իր բարեկամին պատկանող այգում:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com