Գագիկ Համբարյան. «Վրացիների հակառուսական և հակազբոսաշրջային առաջարկները»
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Վրացիների հակառուսական և հակազբոսաշրջային առաջարկները»

Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.

«Վրացական Manifest.ge կայքը հուլիսի 9-ին պահանջագիր է տեղադրել իր կայքում, որով պահանջում է երկիր այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկներին ստորագրել մի փաստաթուղթ, որով վերջիններս Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչում են որպես Վրաստանի մասեր… Վրաստան այցելող այն զբոսաշրջիկները, ովքեր չեն ստորագրի այդ փաստաթուղքը թույլտվություն չեն ստանա մուտք գործել երկիր… «Այդ փաստաթուղթն իրավական հետևանքներ չի ունենալու, բայց մենք կպարզենք Վրաստանին թշնամաբար վերաբերվողներին…»,- հայտարարել են պահանջագրի հեղինակները… Մինչև հիմա այդ պահանջագիրը ստորագրել են 5,4 հազար օգտատերեր…

Կարծում եմ, բացի բացասական հետևանքներից այդ պահանջագիրը որևէ օգուտ Վրաստանին չի կարող բերել… Ինչպես շատ ճիշտ նշել է Ռուսաստանի «Զբոսաշրային ոլորտի միության» մամլո խոսնակ Իրինա Տյուրինան, եթե Վրաստանում այդ ամենն օրինականացվի, ապա ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը Վրաստան կտրուկ կնվազի, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրողները դեռ չգիտեն, թե որտե՞ղ և ե՞րբ այդ թղթերը ի հայտ կգան…

Հավելեմ, որ 2016 թ-ի տվյալներով, մոտ 1 միլիոն ռուսաստանցի է այցելել Վրաստան… Ռուսաստանը զբաղեցրել է 4 տեղը Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից հետո, Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով…

Շատ լավ կլինի, եթե մեր արևելյան հարևաններն էլ այդպիսի օրենք ընդունեն…»:



Նման նյութեր