Հ.Մ.Ը.Մ մարզախաղերին այս տարին կմասնակցեն շուրջ 1000 մարզիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերն այս տարի անցկացվում են հոբելյանական` 10-րդ անգամ: Մարզախաղերին մասնակցելու համար հայրենիք կժամանեն շուրջ 1000 սկաուտներ, ովքեր իրենց ուժերը կչափեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ:
Հ.Մ.Ը.Մ. խաղերի մասնակիցները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդ:
Մարզախաղերը կմեկնարկեն հուլիսի 22-ին և կավարտվեն հուլիսի 29-ին: